Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է:
Տուժածներ չկան:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրել է. «Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»։