Ինչո՞ւ են ձերբակալել Վարդան Ղուկասյանին. ՆԳՆ պարզաբանումը
Իրավունք
17:15 20/02/2025
Հայաստան

Ինչո՞ւ են ձերբակալել Վարդան Ղուկասյանին. ՆԳՆ պարզաբանումը

Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով  ձերբակալվել են։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում  ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Գյումրիում Վարդան Ղուկասյանի ու նրա թիկնապահի ձերբակալման պատճառներին։

«Նրանք տեղափոխվել են քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չունի։

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր մարտի 30-ին Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, թեկնածուների առաջադրումները մեկնարկում են վաղը։

Placeholder
Ինչո՞ւ են ձերբակալել Վարդան Ղուկասյանին. ՆԳՆ պարզաբանումը