Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, կան տուժածներ
Հայաստանի Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է:
ՆԳՆ հաղորդմամբ, նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։
«Հարգելի´վարորդներ, կրկին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշել են ՆԳՆ-ից։