Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը
Քաղաքական
16:59 20/02/2025
Հայաստան

Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը

Քիչ առաջ  քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: 

«Հարգելի գյումրեցիներ,

Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը:

Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-նշված է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր մարտի 30-ին Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ Ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, թեկնածուների առաջադրումները մեկնարկում են վաղը։

Placeholder
Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը