Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
Հասարակություն
10:35 20/02/2025
Հայաստան

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

«Սա թելադրանք է դրսից՝ իր տերերից։ Բնականաբար, Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձին։

Բագրատ Սրբազանն ասաց. «Սահմանադրությունը որոշակի իմաստով միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց  այս պարագայում, այս  ժամանակահատվածում իրեն փոխելու հարցն է, որովհետև այստեղ գոյաբանական կռիվ է, Սահմանադրության, օրենքների կռիվ չէ։ Սահմանադրությունը որևէ ժամանակ կարող ենք քննարկել, ուսումնասիրել, համապատասխանեցնել, բայց իրենք, հենց ինքն է ձախողել ամեն ինչ, հիմա փորձում է  ամեն ինչը հարմարացնել իր ձախողմանը։

Ինքն է պատճառը, ակունքը ձախողման, ստի, կեղծիք, Սահմանադրության քայքայման, Սահմանադրության մեջ արձանագրված դրույթների չեղարկման, այդ չեղարկման մաս է կազմում Արցախի այսօրվա կորուստը, չգոյությունը և այդպես շարունակ»։

Բագրատ Սրբազանը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, Արցախի ԱԺ պատգամավորներն Արցախյան շարժման 37-ամյակի  առիթով այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Placeholder