Ամեն փոսի վրա ամբողջ կառավարությունով կհավաքվենք, կսկսենք լացել. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
14:58 20/02/2025
Հայաստան

Ամեն փոսի վրա ամբողջ կառավարությունով կհավաքվենք, կսկսենք լացել. Նիկոլ Փաշինյան

«Բացի «Ֆեյք նյուզ»-ից ուրիշ իրականություն էլ կա, որը դեռևս ստեղծված էլ չէ, մենք ուզում ենք այդ նոր իրականությունը ստեղծենք, իսկ նոր իրականությունն առանց ֆինանսավորման հնարավոր չէ ստեղծել»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համայնքներում մասնակցային բյուջետավորման ծրագրի մասին։

Նրա խոսքով՝ քաղաքացիներն իրենք պետք  է մասնակցեն համայնքների բյուջետային ծրագրերին, որպեսզի հասկական, թե հարկերը որտեղից են գումարվում և ուր է գնում, իսկ կառավարությունը չի կարող համայնքի ամեն բակ մտնի և նրա խնդիրները, ամն մի փոսերը տեսնի։

«Ամեն փոսի վրա ամբողջ կառավարությունով կհավաքվենք, կսկսենք լացել, բա ոնց անենք այդ փոսերը լսցնենք։ Այսօր հանրապետությունում հազարավոր փոսեր կան որոնք տասնյակ տարիներով չի լուծվել»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իերնք գործիքների բազմազանություն են առաջարկել, որոնցով այդ հարցն են դնում քաղաքացիների առաջ։

«Հա, կառավարությունը չի տեսնում այդ փոսը, չի ընկալում այդ փոսի կարևորությունը, համայնքը չի ընկալում այդ փոսի կարևորությունը, քաղաքացի՛, բնակի՛չ, դու ինքդ գնա ֆիքսի այդ փոսի կարևորությունը, քո փողը մենք տալիս ենք քեզ»,-ասաց կառավարության ղեկավարը։

 

Placeholder