«Հրապարակ». ՔՊ-ական տիկինը կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ է ստեղծել Դավթաշենի թաղապետարանում
Օրվա մամուլ
08:50 20/02/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ական տիկինը կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ է ստեղծել Դավթաշենի թաղապետարանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը բոլոր տոները մեծ հանդիսավորությամբ նշում է, կոլեկտիվին ներգրավում, երբեմն անգամ դրես-կոդ սահմանում, որ տոնին համահունչ հագուստով ներկայանան: ՔՊ-ական տիկինը մեծ հանդիսավորությամբ նշել է Սիրո տոնը՝ իր աշխատասենյակում կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, հրավիրվածներին նախապես զգուշացրել, որ հագուստի մեջ կարմիր գույն ներառեն՝ օրվան համահունչ։

Ներկաներից ոմանք լուսանկարներ էին հրապարակել՝ կից գրությամբ․ «Աղի բլիթ-Վալենտին, աշխատանքային փարթի»։ Դավթաշենի թաղապետն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Ալբերտ Հովասափյանն է։ Ի դեպ, նախկին ՔՊ-ական թաղապետն էլ աշխատասենյակում խորոված փարթի էր արել, ինչը դարձավ պաշտոնանկության առիթ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder