Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ
Հասարակություն
12:42 21/02/2025
Հայաստան

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ:  

«Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ:  

Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար»,- հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ 

 

Placeholder
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ