«Հրապարակ». ԱՄՆ նոր վարչակարգը դեսպանների փոփոխության հարցն է քննարկում
Օրվա մամուլ
08:50 21/02/2025
Հայաստան

«Հրապարակ». ԱՄՆ նոր վարչակարգը դեսպանների փոփոխության հարցն է քննարկում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել, առաջ ամենօրյա ռեժիմով այցելում էր պետական տարբեր գերատեսչություններ՝ ՆԳ, արդարադատության նախարարություն և այլն, մասնակցում քննարկումների։

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ նոր վարչակարգը ԱՄՆ դեսպանների փոփոխության հարցն է քննարկում` տարբեր երկրներում, առաջին հերթին Ռուսաստանում՝ Լին Թրեյսին, որը 2020-23 թթ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր և, ըստ ամենայնի, արդարացրել էր Բայդենի վարչակազմի հույսերը, որ նման բարդ ու պատասխանատու պահին գործուղվեց Ռուսաստան: Նշենք նաև, որ իր հերթին Քրիստինա Քվինը Հայաստան է ժամանել Ուկրաինայից, որտեղ 2020-2022 թթ․ զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder