Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ. Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ
Քաղաքական
18:28 21/02/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ. Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ

 Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։ Այս մասին ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ, պնդել է, թե պայմանագրի ստորագրումը հետաձգվում է «Հայաստանի մանիպուլյացիաների» պատճառով:

 

Placeholder