Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում կնշանակեն ՆԳ նախարարի տեղակալ: Մկրտչյանի մերձավոր շրջապատից մեզ փոխանցել են, որ այս պահին Մկրտչյանի նշանակման հարցն է քննարկվում կառավարությունում, ու առաջիկայում պետք է որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականին Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում խայտառակ ձևով պարտվեց «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչև հիմա մեղավոր են համարում Արեն Մկրտչյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Մկրտչյանից, ով հայտարարեց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ տեղեկությունը: Բայց թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում, որևէ ինֆորմացիա չունեմ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։