«Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաների հանրապետական օլիմպիադաները հետաձգվել են
Կրթություն, գիտություն
09:59 21/02/2025
Հայաստան

«Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաների հանրապետական օլիմպիադաները հետաձգվել են

Փետրվարի 21-ին Բյուրականի աստղադիտարանում, իսկ փետրվարի 22-ին և 23-ին Երևանի թիվ 118 ավագ դպրոցում պետք է կայանային համապատասխանաբար «Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաներից  դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Սակայն օլիմպիադաների օրերը անորոշ ժամանակով տեղափոխվել են։

«Եղանակային անբարենպաստ պայմանների  ատճառով ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ առարկաների հանրապետական օլիմպիադաների օրերը անորոշ ժամանակով տեղափոխվել են»,- հայտնում են  Օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կազմկոմիտեից։

Placeholder