Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել
Աշխարհում
10:29 21/02/2025
Աշխարհ

Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել

Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը նման է COVID-19-ին։ Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 21-ին հայտնել է South China Morning Post (SCMP) թերթը։

Հրապարակման համաձայն, վիրուսը HKU5 կորոնավիրուսի նոր գիծ է, որը հայտնաբերվել է Հոնկոնգում՝ ճապոնական պիպիստրելլում (չղջիկի տեսակ)։ Նշվում է, որ չղջիկների նմուշներից մեկուսացված վիրուսը կարող է վարակիչ լինել մարդկանց համար։

Հստակեցվում է, որ ներկայումս վիրուսի տարածում չի սպասվում, սակայն պետք է «ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ» իրականացվեն։
 

Placeholder
Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել