Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաների հանրապետական օլիմպիադաները հետաձգվել են
Փետրվարի 21-ին Բյուրականի աստղադիտարանում, իսկ փետրվարի 22-ին և 23-ին Երևանի թիվ 118 ավագ դպրոցում պետք է կայանային համապատասխանաբար «Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաներից դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Սակայն օլիմպիադաների օրերը անորոշ ժամանակով տեղափոխվել են։
«Եղանակային անբարենպաստ պայմանների ատճառով ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ առարկաների հանրապետական օլիմպիադաների օրերը անորոշ ժամանակով տեղափոխվել են»,- հայտնում են Օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կազմկոմիտեից։