Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր ստերը»,-հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ ադրբեջանցի պատգամավորներից մեկը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագրի երկու կետ է մնացել չհամաձայնեցված՝ «Զանգեզուրի միջանցք» և Անկախության հռչակագրի հանում ՀՀ Սահմանադրությունից։
«ՔՊ-ականներն ասում են՝ սուտ է, նման բան չկա, վստահ եմ՝ առաջիկայում «հետաքրքիր» հերթական կապիտուլյացիոն պրոցեսներ են սպասվում։ Իսկ էդգար Ղազարյանը հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր ստերը։ Ուրեմն ի՞նչ է պետք այս պատասխանատու փուլում»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել 490 հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: