Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել նախաքննական գաղտնիքից ելնելով»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընդմիջման ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «5 իրավապաշտպանների նախաձեռնության» փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ իրենք հիմնավորել են՝ նախաքննական գաղտնիք որպես այդպիսին չկա, բոլոր գործողությունները, որոնք մեղսագրվում են Ղազարյանին, հրապարակային են տեղի ունեցել՝ ֆեյսբուքյան գրառում, կամ հարցազրույցի ընթացքում արված հայտարարություններ, արտահայտություններ, բայց դատարանը նման որոշում ընդունեց։
Ա. Բաբայանը մանրամասնեց, որ դատական նիստերի դահլիճում ընթացել է Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն իր բոլոր կանոնների համաձայն, քննիչը ելույթով հանդես եկավ, է. Ղազարյանի փաստաբանները հարցեր տվեցին, և հենց այդ փուլում փաստաբաններն ընդմիջում են խնդրել։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում:
Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցը քննում է դատավոր Գարիկ Աբելյանը։
Մինչ դատարանում քննվում է է. Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի հարցը, դատարանի բակում հավաքված են քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Ղազարյանին։
.jpg)
.jpg)
.jpg)