Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Իրավունք
13:24 22/02/2025
Հայաստան

Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը

Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը 15։00, Մասիվի դատարանում։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք։

Բազմաթիվ իրավապաշտպաններ, փաստաբաններ, պատգամավորներ, քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել Ղազարյանին՝ մեղդարանքը որակելու որպես հանրային գործճին լռեցնելու, իշխանության դեմ պայքարողներին վեխացնելու փորձ։

Երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասնեց, որ առաջադրված մեղադրանքի համաձայն Էդգար Ղազարյանն ասել է, Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։

«Ինչպես տեսնում եք, ոչ մի վիրավորանք չկա»,-ասել էր նա։
 

Placeholder
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը