Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Քաղաքական
21:58 22/02/2025
ԼՂՀ

Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Ասկերանի ամրոցի տարածքում կատարվում են «նախագծային աշխատանքներ»: Այս մասին ահազանգում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Ըստ նրա, այդ «նախագիծը» բաղկացած է մի քանի ուղղությունից՝ «մշակութային և բնական ժառանգություն», «ենթակառուցվածքներ և ծառայություններ», «մարկետինգ և քարոզչություն»: «Նախագիծի» շրջանակններում նախատեսվում իրականցնել «կոնսերվացիա, ամրաշինական աշխատանքներ, հնագիտական պեղումներ և բաց երկնքի տակ պատմական պուրակի ստեղծում»:

«Բերդի տարածքում տարբեր նպատակներով օգտագործման համար «ենթակառուցվածքների» շինարարական աշխատանքներ կիրկանացվեն: Այս կեղծ վերականգնողական աշխատանքների հետևանքվ ոչ միայն Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը, այլ  նաև   հարակից բնակելի թաղամասերը, ամենայն հավանականությամբ, ամբոջությամբ կամ մասնակի  կքանդեն: Այս ամենը համակարգվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ  Մեհրբան Ալիևայի կողմից ու հիմնականում ֆինանսավորվում է Հեյդար Ալիևի անվան ֆոնդի կողմից:

Հարկ ենք  համարում  նշել, որ Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքները սկսվել են 2016 թվականին և շարունակվել մինչև 2023 թվականը։  

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող համամարդկային արժեք  ներկայացնող պատմամշակութային ժառանգությունը գտնվում է հիմնովին ոչնչացման և յուրացման  վտանգի տակ:

Հիշեցնենք , որ թշնամին միջազգային բոլոր հարթակներում մշտապես զբաղված է եղել պատմությունը նենգափոխելով, հայ ժողովրդի` իր բնօրրանում տեղաբնիկ լինելու և հնագույն  քաղաքակրթություն ունենալու փաստը ժխտելով։

Պատերազմից առաջ էլ ` 2020 թվականի հենց այս օրերին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության առաջնորդը Մյունխենում տեղի ունեցած ժողովի ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, թե հայերը Արցախում չունեն ժառանգություն։

Ահավասիկ, այսօր պետական մակարդակով լծված է հայկական քաղաքակրթությունը ջնջելու գործին։ Եվ միջազգային հանրությունը լուռ է»,- գրել է Հ. Ավանեսովը։ 

Placeholder