Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը։
Նա հիշեցրեց, որ Բաքվում այսօր շինծու դատավարության մեջ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Եթե այս թուրք-ադրբեջանական-հայկական եռյակին նայենք, կնկատենք, որ այս երեքով աշխարհում դատում են ժողովրդավարությունը։ Բաքվում և Երևանում ժողովրդավարությունն ապօրինի դատական պրոցեսի մեջ է, որին աջակցում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հեղինակ երկրները, դրա համար նրանց դատարաններն այս պահին հեղինակազրկված են ու նրանց վճիռները հարգման ենթակա չեն»,- ասաց Հ. Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։