Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա բնորոշմամբ, սա իրավապահ համակարգի բռնաբարում է գործող քաղաքական իշխանության կողմից։
«Փոխանակ քաղաքական խոսքին հակադարձեն քաղաքական խոսքով, մտնեն բանավեճի մեջ, այդ մարդիկ մենաշնորհել են իշխանությունը, փորձում են իշխանությունն օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ հալածանքի համար»,- ասաց Ա. Չալաբյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում:
.jpg)
.jpg)