Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է  ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
Հասարակություն
16:35 22/02/2025
Հայաստան

Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան

«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը։ 

Նա հիշեցրեց, որ Բաքվում այսօր շինծու դատավարության մեջ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ 

«Եթե այս թուրք-ադրբեջանական-հայկական եռյակին նայենք, կնկատենք, որ այս երեքով աշխարհում դատում են ժողովրդավարությունը։ Բաքվում և Երևանում ժողովրդավարությունն ապօրինի դատական պրոցեսի մեջ է, որին աջակցում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հեղինակ երկրները,  դրա համար նրանց դատարաններն այս պահին հեղինակազրկված են ու նրանց վճիռները հարգման ենթակա չեն»,- ասաց Հ. Իշխանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder