Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Քաղաքական
19:10 23/02/2025
Աշխարհ

Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության

Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։

«Եթե Ուկրաինայի խաղաղության համար ձեզ իսկապես շատ է պետք , որ ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ։ Կարող եմ այն փոխանակել ՆԱՏՕ-ի հետ, եթե անհապաղ նման պայմաններ լինեն»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահը։

Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք ջախջախիչ հայտարարություններ է արել Վլադիմիր Զելենսկու հասցեին։ Նախագահը նրան դիկտատոր է անվանել և մեղադրել ընտրություններից հրաժարվելու մեջ։ Նրա կարծիքով՝ Զելենսկին ցանկանում է շարունակել ռազմական գործողությունները՝ կերակրման տաշտը պահպանելու համար։

Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Նա հայտարարել էր, որ քվեարկությունը ճիշտ ժամանակը չէ։
 

Placeholder