Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Քաղաքական
18:25 23/02/2025
Տարածաշրջան

Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար։

«Մենք հասկանում ենք, որ այսօր Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ անելիքներ ունի՝ և՛ ներքին հարցերը, որոնք պետք է լուծվեն, և՛ պատերազմի ավարտի հարցը Ուկրաինայում, որով նա զբաղված է: Համապատասխանաբար, Թրամփի վարչակազմը կարող է բավարար ժամանակ չգտնել Վրաստանի համար այս փուլում, բայց ես կարծում եմ, որ որոշակի փուլում անպայման կգա ժամանակը, երբ Թրամփի վարչակազմը լրջորեն կհետաքրքրվի վրաց-ամերիկյան հարաբերություններով»,-Կոբախիձեի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնումը կախված կլինի նրանից, թե «ինչպես Թրամփին կհաջողվի հաղթել խորը պետությանը» (խորը պետությունը, ԱՄՆ-ում՝ խորը պետությունը կոչվում է ստվերային բյուրոկրատական կառույցներին, որոնք, ենթադրաբար, մեծ ազդեցություն ունեն»։

Վարչապետը նաև ընդգծել է, որ Վրաստանը ցանկանում է ոչ միայն վերականգնել հարաբերությունները, այլ նաև վերսկսել ռազմավարական գործընկերությունը զրոյից և կոնկրետ ճանապարհային քարտեզով։
 

Placeholder