Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։
«Կարծում եմ, որ դա կարող է իրականացվել մի քանի շաբաթվա ընթացքում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը՝ նշելով որ հակառակ դեպքում հակամարտությունը կվերածեր երրորդ համաշխարհային պատերազմի։
Նա հավելել է, որ հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը «մոտենում է վերջին փուլին»։
«Վերջապես, այս գործարքի շնորհիվ մենք կսկսենք հետ ստանալ մեր ներդրած գումարները»,- ասել է Սպիտակ տան սեփականատերը։