Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Քաղաքական
17:25 24/02/2025
Տարածաշրջան

Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան

Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ բարձրաստիճան պաշտոնյա պաշտոնական ընդունելության չարժանացրեց։ ՀՀ ներկայիս իշխանության վարած նման արտաքին քաղաքականությունը հողի վրա նվազեցնո՞ւմ, թե՞ ավելացնում են Հայաստանի անվտանգային ռիսկերը։

Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց Վերլուծաբան, APRI Armenia կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.

▪Տեսնում ենք, որ տարբեր հարցերով Ռուսաստանի դերն այստեղ նվազեց։ Արցախում իրենք չկան, իսկ թուրքերը կան։ Օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանը նիստ էր անցկացրել և այնտեղ Բախտիար Արսայը՝ թուրքիայի գեներալն էր ներկա։ Նշանակում է ռուսական դիրքերը զրոյացան, իսկ թուրքիայինը չի փոխվել նրանք մնում են այնտեղ։

▪Ալիևը բացի կոշտ արձագանքներից, նաև պայմաններ դրեց Հայաստանի առաջ՝ ոչ թե խաղաղության օրակարգի համար պայման, այլ պատերազմի նախապայման։

▪Գուցե Թուրքիան լիովին չաջակցի Ադրբեջանին, այսպես կորչված «արևմտյան ադրբեջանական» հարցում, բայց  անուղղակի իրենք միշտ պատրաստ են։ Ի դեպ, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» առաջին ներկայացուցչությունը պաշտոնապես բացվելէ 2024 թվականին Թուրքիայում։

▪Ադրբեջանն ունի իր երկարաժամկետ նպատակները տարածաշրջանում, որը համընկնում է Թուրքիայի հետ և Անկարան աջակցելու է իրեն։

▪Երբ հայաստանում ասում են, թե թող բեռնատարներն առանց որևէ խոչընդոտ, առանց կանգնելու անցնեն Սյունիքով Արցախից մինչև Նախիջևան, այն կոչվում է  «միջանցք», քանի որ այնտեղ սահմանապահ ծառայությունը  չի կանգնեցնում մաքսային ծառայություն չկա։ Այն, ինչը պահանջել է Ալիևը և Էրդողանը։

▪Իրանն, այսպես կոչված «արևմտյան ադրբեջան»-ի վերաբերյալ ակնարկ էր արել, երբ Թեհրանում հայտարարեցին, որ թույլ չեն տա տարածաշրջանում դեմոգրաֆիկ բալանսի փոփոխություն։  Այն վերաբերում է այն 300 հազար ադրբեջանցիներին, որոնց ցանկանում են բերել Հայաստան։

▪Այն գործընթացը. որ ԱԺ-ում տեղի ունեցավ, որևէ կապ չունի ԵՄ ինտեգրման գործընթացի հետ, որովհետև այնտեղ կան շատ հստակ կետեր, որոնք պետությունը պետք է անի անդամակցելու համար։

▪Վաշինգտոնում չեն սպասում Հայաստանին, ինչպես չեն սպասում Բրյուսելում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Placeholder