Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Քաղաքական
12:24 24/02/2025
Աշխարհ

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել

Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։

Համայնքի անդամները հավաքվել էին՝ պահանջելու միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։

Բողոքի ակցիան ավարտվել է զոհերի հիշատակին և հայ ռազմագերիների ազատ արձակման համար հնչեցված աղոթքով։

 

Placeholder
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել