Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից, լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ գիշերվա ընթացքում ադմինիստրատիվ արձակուրդի կդրվի։ CNN-ի փոխանցմամբ, աշխատակիցները տեղեկացվել են էլեկտրոնային փոստի միջոցով։
Ամերիկյան Արտաքին Ծառայությունների Ասոցիացիան (AFSA), որը USAID-ի անձնակազմը ներկայացնող արհմիություններից մեկն է, հայտարարել է. «Խորապես հիասթափված ենք մեր նվիրված պետական ծառայողներին անորոշ վիճակում պահելու վարչակազմի հապճեպ և կոպիտ որոշումից»։
Արհիմության ղեկավար Թոմ Յազդգերդին նաև նշել է, որ աշխատակիցները նշել են, թե ինչպես են այս անխոհեմ ընտրությունները և իրենց ուղղված ապամարդկայնացնող հռետորաբանությունը անասելի վնաս պատճառել իրենց անձնական և մասնագիտական կյանքին։