Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
Քաղաքական
13:20 25/02/2025
Հայաստան

Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն՝ արձագանքելով Հայաստանի եվրոպական ձգտումների մասին դիտարկումներին։

Նա նշեց, որ ժամանակ կպահանջվի անդամակցության համար, շատ պահանջկոտ ուղղություն է որդեգրել Հայաստանը, բայց այլ երկրներ անցել են այդ ճանապարհը, ոչ մեկի համար հեշտ չի եղել։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար  Հայկ Մամիջանյանը նախ հիշեցրեց, որ ինքը մի քաղաքական ուժի՝  ՀՀԿ-ի  ներկայացուցիչ է, որը ստորագրել է  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, դժվար են հասնել դրան, նաև հպարտ են ՀՀ-ԵՄ հարաբերություններով,  որոնք այսօրվա դրությամբ կարգավորվում են մի համաձայնագրով, որն իրենց ուժն է ստորագրել։

«Մենք ունենք, կիսում ենք քրիստոնեական, ժողովրդավարական,  եվրոպական արեժահամակարգը։ Կասկած չկա, որ Հայաստանը Եվրոպա է, բայց, այո, մենք այսօր չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն ամուսանցել ենք։ Մենք Եվրասիական  տնտեսական միության անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից կախված է։ Լավ է, վատ է, այլ հարց է։

Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել։ Նախ մենք պետք է ամուսանալուծվենք  մեկից, նոր ամուսնանանք մյուսի հետ»,- ասաց Մամիջանյանը։ 

Placeholder
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին