Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավորԱրման Եղոյանը գնահատում է խոչընդոտ Հայաստանի Սահմանադրական բարեփոխումներին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարել է, որ «այս պահին մենք սպասում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։
«Ադրբեջանի ներկայացուցիչները հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ։ Ես այդպես եմ դա գնահատում»,- ՀՀ-ԵՄ խորհրդարանական կոմիտեի համանախագահների ասուլիսում ասաց Արման Եղոյանը։
Նա նշեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծի 17 կետից 15-ը համաձայնեցված է, դրանցից ոչ մեկը չի վերաբերում ՀՀ Սահմանադրությանը։