Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Տարածաշրջան
22:52 25/02/2025
Տարածաշրջան

Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ

Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան պատճառով արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում է 1tv.ge կայքը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայութան հաղորդմամբ, փրկարարական աշխատանքներին ներգրավված են մոտ 600 հրշեջներ և տասնյակ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ձյուն մաքրող մեքենաներ։

Գուրիայի շրջանի նահանգապետի վարչակազմի տվյալներով՝ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Ջումաթի գյուղում ձյան տակ մնացած ընտանիքը ապահով կերպով տարհանվել է աղետի գոտուց։ Ընտանիքին փրկել են փրկարար ծառայության ներկայացուցիչները։

«Անչափահաս երեխան և նրա ընտանիքը տարհանվել են: Նրանք բոլորն էլ ապահով են և իրենց լավ են զգում»,- հայտնել են պետական ​​լիազորի վարչակազմից։

 

Placeholder