Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հրապարակ». Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու հարցով Աղազարայանի կուսակցությունը քննարկումների մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը թեպետ արդարադատության նախարարության պետռեգիստրում դեռևս չի գրանցվել, սակայն տեղեկություններ կան, որ պատրաստվում են հայտ ներկայացնել՝ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու։ Երեկ մենք հետաքրքրվեցինք Աղազարյանից՝ մասնակցելո՞ւ եք, և ո՞վ է գլխավորելու ցուցակը։
«Մենք այժմ գտնվում ենք քննարկումների փուլում, և առաջիկա օրերին վարչությունը վերջնական որոշում կկայացնի՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափի կամ չմասնակցելու հետ կապված»,- ասաց նա, ապա հավելեց. «Այո, գրանցում դեռևս չունենք, բայց եթե վարչությունը մասնակցելուն կողմ որոշում կայացնի, տեխնիկական լուծումները կգտնենք»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: