Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը և ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի և լրջագույն մարտահրավերների առջև. Հակոբ Տեր-Խաչատրյան
«ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը գումարվում է Հայաստանում հայրենիքի համար այս բախտորոշ օրերին»,- ժողովում ունեցած ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը։
Ըստ նրա, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և ներազգային խորքային վերափոխումների ներկա փուլում Հայաստանը և ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի և լրջագույն մարտահրավերների առջև։
Հակոբ Տեր-Խաչատրյանի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը դարձել են ինքնավստահ, ամրաբարտավան, ինչպես միշտ անզիջող մեր նկատմամբ։
«ՀՅԴ-ն պատրաստակամ է համագործակվել բոլոր ուժերի հետ, որոնք կիսում են մեր մոտեցումներն ու պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»,- ասաց նա։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյությում։