Նկարիչ Միքելանջելո Պիստոլետտոն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Մշակույթ
11:19 26/02/2025

Նկարիչ Միքելանջելո Պիստոլետտոն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Միքելանջելո Պիստոլետտոն առաջադրվել է 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։
1933 թվականին ծնված նկարիչը «Արտե Պովերա» (թարգմանաբար բառացիորեն՝ «Վատ արվեստ») շարժման առաջնորդներից մեկն է:

Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում 2003 թվականին  Վենետիկի բիենալեում ստացել է «Ոսկե առյուծ»՝ արվեստում ունեցած վաստակի համար և 2007 թվականին Վոլֆի մրցանակ արվեստի բնագավառում: Նրա աշխատանքները, որոնք նվիրված են արվեստի և դիտողի հարաբերություններին, մաս են կազմում MoMA-ի, Լոնդոնի ազգային պատկերասրահի, Թեյթ պատկերասրահի, Պոմպիդու կենտրոնի և Ռեյնա Սոֆիա կենտրոնի հավաքածուների:

Artguide.com-ի հաղորդմամբ, Պիստոլետտոն առաջադրվել է Նոբելյան մրցանակի իր այն համոզմունքի համար, որ արվեստը խաղաղության համար կարևոր գործիք է:

Placeholder
Նկարիչ Միքելանջելո Պիստոլետտոն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի