Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցությունը նոր հայտարարություն տարածեց
Քաղաքական
14:57 27/02/2025
Հայաստան

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցությունը նոր հայտարարություն տարածեց

ԴՕԿ կուսակցությունը տարածել է նոր հայտարարություն, որտեղ ասված է.

«Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։

Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը։

Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը։

Շուտով հանդես կգանք հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները»։

Panorama.am-ին դատախազությունից հայտնեցին, որ Վ. Ղուկասյանի ձերբակալության վերաբերյալ որևէ լուր չունեն։

Placeholder
Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցությունը նոր հայտարարություն տարածեց