Միջազգային գործըներների հետ հաղորդակցություն վարված է, բայց նպատակահարմար չեմ համարում մանրամասներ ներկայացնել. ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի վիճակի մասին
Իրավունք
13:55 27/02/2025
Տարածաշրջան

Միջազգային գործըներների հետ հաղորդակցություն վարված է, բայց նպատակահարմար չեմ համարում մանրամասներ ներկայացնել. ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի վիճակի մասին

«Առաջին պահից տեսել ենք կադրերը և դիտարկել ենք մեր մանդատի  շրջանակներում ինչ հնարավորություններ ունենք իրականացնելու»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ կրառվող բռնաճնշումներին:

Նա նշեց, որ  փորձել է ՄԻՊ մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել։

«Միջազգային գործըներների հետ հաղորդակցություն վարված է, բայց քանի որ միազգային գործընկերների հիմնական մասով նաև այս ոլորտում է գործունեություն ծավալվում, իրենք խորհրդապահական եղանակով են իրենց գործունեությունն իրականացնում, էթիկայի սկզբունքները նկատի ունենալով՝ ես նպատակահարմար չեմ համարում այս պահին շատ մանրամասներ ներկայացնել դետալների տեսանկյունից»,-Մանասյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու չի դիմում Ադրբեջանում իր պաշտոնակցին Մանասյանը հայտնեց, թե դիմել է, բայց արձագանք չի եղել։

«Սա ցույց է տալիս այս պետության և կոնկրետ միգուցե պաշտոնատար անձանց ձևաչափը մարդու իրավունքների հարցերին առնչվելու, որովհետև ես ի սկզբանե շեշտադրել եմ, որ այս հարցերը հումանիտար հարցեր են իմ տեսանկյունից, մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր են, և, բնականաբար, դրանց համատեքստում կարելի է շատ հանգիստ իրականացնել ամբողջությամբ քաղաքական բնույթից դուրս ապաքաղաքական հաղորդակցություն, և այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը նշված խնդիրներին ես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չեմ համարում: Այդ հաղորդակցության միջոցով հնարավոր էր բազմաթիվ խնդիրներ լուծել»,- հայտարարեց ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է: Փաստաբան Ջարեդ Գենսերն ահազանգել է, որ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է:
 

Placeholder
Միջազգային գործըներների հետ հաղորդակցություն վարված է, բայց նպատակահարմար չեմ համարում մանրամասներ ներկայացնել. ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի վիճակի մասին