Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք հրավիրելու պահանջով հավաք՝ ԱԳՆ դիմաց
Քաղաքական
14:40 27/02/2025
Հայաստան

Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք հրավիրելու պահանջով հավաք՝ ԱԳՆ դիմաց

«Ես հայ եմ և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ»,-գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համհիմնաիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին,  լինելու է ԱԳՆ դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։

«Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին։

Մենք ցույց ենք տալու աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար։
Հ․Գ․  Սա պայքարի ընդամենը մի ձև է, կազմակերպեք այլ հավաքներ,մասնակցեք այլ հավաքների, արեք այն, ինչ կարող եք, միայն թե մի եղեք անտարբեր»,-գրել է Մեսրոպ Առաքելյանը։

Placeholder