Մարտի 4-ին Երևանում կգրանցվի +7-+9 աստիճան տաքություն, իսկ մինչ այդ սպասվում է բուք
Հասարակություն
12:38 27/02/2025
Հայաստան

Մարտի 4-ին Երևանում կգրանցվի +7-+9 աստիճան տաքություն, իսկ մինչ այդ սպասվում է բուք

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ 
 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Placeholder
Մարտի 4-ին Երևանում կգրանցվի +7-+9 աստիճան տաքություն, իսկ մինչ այդ սպասվում է բուք