Ես ամենուր եմ, կհանդիպենք դատարանում. Անուշ Պողոսյանը՝ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենին
Առողջություն
17:53 27/02/2025
Հայաստան

Ես ամենուր եմ, կհանդիպենք դատարանում. Անուշ Պողոսյանը՝ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենին

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը «կոռեկտության կոչ» է արել Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենին. 

«Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը  մի քանի օր մտածելուց հետո պարզաբանում է տարածում, որտեղ ինքնախոստովանությունից բացի կան տարբեր անձնական բնույթի գնահատականներ: Իհարկե  «անհիմն զրպարտանք»  եզրույթը կարժանանա իրավական գնահատականի, բայց  2 խորհուրդ կարող եմ տալ տնօրենին.

1. Անուշ Պողոսյանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահն է, այլ ոչ թե «Ֆեյսբուքյան օգտատեր»

2. Վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքրոջ սենյակում ջրից վնասված հաշվառվաած փաստաթղթերը, օրինակ նարկոտիկ անալգետիկների գրանցամատյանները և այլն մի փորձեք փոխել, «արտագրել», այլ հանձնաժողովով խոտանեք, թե չէ մարդ ես, մեկ էլ տեսար նորից դատախազությունը եկավ նայեց:

3. Մարդիկ մի կանգնացրեք միջանցքներում, որ արգելեն փաստերը նկարել, ես ամենուր եմ։

Հ.Գ. Կհանդիպենք դատարանում..»։

Հիշեցնենք՝ դեռ մեկ ամիս առաջ էր Անուշ Պողոսյանը տեսանյութ, լուսանկարներ հրապարակել ու գրել, որ Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։

 

Placeholder