Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ առողջապահության նախարարություն, հիմա «Ուիգմորին» հարց չե՞ք տալու՝ ինչո՞ւ կանչը ուշացրեցիք․ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«Ուիգմորում արշալույսները խաղաղ չեն։
Մասիսի ԲԿ-ից 4-ամյա աղջնակին Ուիգմորի արագ արձագանքման խումբը պե՞տք է տեղափոխեր:
Համաձայն ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների փետրվարի 26-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Ա.Վ.-ի մոտ ՝ ծնված 2020 թվականին, արձանագրվել է կենսաբանական մահ:
Ըստ հավաստի տվյալների աղջնակի մայրը՝ 2025թ. փետրվարի 25-ին երեխայի մոտ դժվարաշնչություն է նկատել և դիմել է Մասիսի ԲԿ, որտեղ բուժական միջոցառումներ են սկսել, սակայն հիվանդի վիճակը գնացել է դեպի վատացում, որի պատճառով հրավիրել է Երևանից արագ արձագանքման ծառայության ռեանիմատոլոգների բրիգադա՝ նրան տեղափոխելու համար: Մեր աղբյուրները հավաստում են, որ փետրվարի 25-ին ըստ մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերը ապահովող բժշկական կազմակերպությւոնների հերթապահությունների ժամանակացույցի հերթապահել է Ուիգմորը (ՀՀ ԱՆ 2023թ. մայիսի 29 2663-Լ հրաման) : Մասնագիտական բրիգադան ուշացել է, ստիպված հիվանդին տեղափոխել են գծային շտապ օգնության մեքենայով:
Հաջորդիվ, փետրվարի 26-ին ժամը 2-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արձանագրվել է աղջնակի ողբերգական մահվա փաստը:
Հիշեցնեմ, որ մանկական արագ արձագանքման արտագնա ծառայությունը գործել և գործում է հենց այն պատճռառով, որ մարզերում մանկական նեղ մանագիտական ծառայությունները բացակայում են, առավել ևս՝ վերակենդանացման ծառայությունը: Հիվանդ երեխաների տեղափոխումը ունի շատ առանձնահատկություններ, այն պահանջում է մասնագիտական հմտություններ, հետևաբար կլիներ ավելի պրոֆեսիոնալ, եթե ծայրահեղ ծանր վիճակում հիվանդը տեղախվեր նեղ մասնագետների ուղեկցությամբ:
Անգամ եթե առողջապահության նախարարության կամ «սիրելիԲԿ»-ի կողմից հերքվի Մասիսից Ուիգմորին կանչ տալու հանգամանքը, ավելի վատ, դա փաստում է, որ նախարարությւնը պատշաճ չեք իրազեկել և հրահանգել մարզային ԲԿ-ներին, որ հիվանդների տեղախոխումը կազմակերպվի ժամանակին՝ ի շահ հիվանդի:
Մի քանի ժամ հապաղելը կարող է կյանք խլել:
Հ.Գ. Նմանատիպ դեպքերը արդյո՞ք վերլուծվում են առողջապահության նախարարությունում, թե շրջանցելու ձևը գտել են, հղում են անում իրավապահ մարմիններին և սպասում դատարանների վճիռներին: Իսկ մեր իրականության մեջ այդ գործերի մեծամասնությունը ժամանակի աղմուկում լուծվում, գնում են:
ՀՀ առողջապահության նախարարություն, հիմա «Ուիգմորին» հարց չե՞ք տալու, ինչո՞ւ կանչը ուշացրեցիք»: