Կառավարությունը շրջանառության հարկի բարձրացումը 6 ամսով հետաձգեց
Տնտեսություն
13:12 27/02/2025
Հայաստան

Կառավարությունը շրջանառության հարկի բարձրացումը 6 ամսով հետաձգեց

«Ներկա անցումային ժամանակաշրջանում 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակում կառավարությունը կաջակցի, որ շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի  միջավայրում իրականացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները և նրանց՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորիդների մասով  հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանալ»,-կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան՝ ներկայացնելով հունվարի 1-ից ՓՄՁ ների համար շրջանառության հարկը բարձրացնող կարգավորման հետաձգման մասին նախագիծը։

Նախարարը նշեց, որ շրջանառության հարկ վճարողներն իրենց գործունեությունն այնպես պետք է կազմակերպեն, որ այս տարվա հուլիսի 1-ից ապրանքների ձեռքբերումն իրականացնեն փաստաթղթերով,  որի պարագայում, ըստ նրա, ոչ միայն չի կարող հարկային բարձրացում լինել, այլ նվազել։

«Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե ապահովվում են հետևհյալ պայմանները՝ 2024 թվականին կատարել է առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում  հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող, դիմումի ներկայացման պահին նախորդող օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել է շրջանառության հարկի վճարման պարտավորությունները, եռամսյակի հաշվարկով առևտրային գործունեության արդյունքում շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5 %-ը կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկերից չնվազեցված և փոխանցված գումար, հարկային մարմին է ներկայացրել առևտրային գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այդ պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ ծրագրի 3-րդ կետով սահմանված համապատասխան եռամսյակի արդյունքներով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետով սահմանված՝ առևտրական  գործունեության մասով Օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շրջանա-ռության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի՝

1) 5 %-ը կազմող գումարի դրական տարբերության չափով.
2) 1.5 %-ը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար:

Նրա խոսքով՝ նախատեսված լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը:

Նիկոլ Փաշինյանն է պարզ ներկայացրեց նախագիծը՝ ասելով, որ եթե շրջհարկի 5 %-ից բարձր վճարում կլինի, այդ ավելը կվերադարձվի առքուվաճառքով զբաղվողներին։

«Մեր տնտեսվարողների նեղվածխությունն հաշվի առնելով՝ մենք 6-ամսյա անցումային շրջան ենք նախատեսում»,-ասաց Փաշինյանը։
 

Placeholder