Պետք է նորից արմատապես վերանայել 5 %-ից 10 %-ի անցումը. «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք»
Տնտեսություն
16:08 27/02/2025
Հայաստան

Պետք է նորից արմատապես վերանայել 5 %-ից 10 %-ի անցումը. «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք»

«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Կառավարությունը հաստատեց շրջանառության հարկ վճարող տնտեսվարողների աջակցության ծրագիրը՝ ըստ էության 6 ամսով հետաձգում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հարկային օրենսգրքի այս փոփոխությունը պատճաշ կազմակերպված չէր, որն էլ առաջացրել է լուրջ դժգոհություն ՓՄՁ ներկայացուցիչների և այլ շրջանակներում։

Այս աջակցության ծրագրի անհրաժեշտությունն այն է, որ շրջանառության հարկ վճարողներից շատերը դեռևս նախորդ ժամանակաշրջանից ձեռքբերված ապրանքների մասով չունեն հիմնավորող փաստաթղթեր, որի արդյունքում կրկնակի հարկային բեռի աճ կարող էր գրանցվել, ինչից ելնելով Կառավարությունն առաջարկում է  անցումային փուլ՝ նոր պայմաններին հարմարվելու համար։
Այսինքն, խոսքն այն մասին է, որ մի կողմից եթե տնտեսվարողը առանց փաստաթղթի է գործունեություն ծավալում, ուրեմն շրջանառության հարկի չափը ձևավորվում էր շրջանառության 5 %-ի չափով, իսկ եթե փաստաթղթավորված էր՝ 1,5 %-ի չափով, ապա հարկային նոր փոփոխությունների համաձայն,  նախորդ փուլերից մնացած ձեռքբերումների համար, որոնց համար փաստաթուղթ չունեին, և հասկանալի է անհնար կլիներ այլևս փաստաթղթերը ձեռք բերել՝ վճարեին 10 %։ Միևնույն ժամանակ, առհասարակ բավականին բարդ է այս գոծող պայմաններում ամեն ինչի համար փաստաթուղթ ձեռք բերել։ Ուստի,  մի նոր գործիք կիրառվեց, որ եթե մինչ այժմ կիրառվում էր միայն ապրանքների մասով նվազեցումներ, հիմա նաև ներառվեցին այլ ծախսեր՝ աշխատավարձ, վարձակալության, կոմունալ վճարներ և այլ գործառնական ծախսեր։ Ինչպես նաև, իջեցվում է հարկային բազան, որի արդյունքում նաև հարկի չափը կարող է փոքր լինել, այլ կերպ ասած՝ 4 %-ի նվազեցումը կարող է դառնալ 9 %։

Սակայն, մենք կարծում ենք, որ այս 6 ամսյա ռեժիմը ժամանակավոր լուծում է, ժամանակ շահելու միջոց է, և կան առանձնահատկություններ բիզնեսում որոնք դեռևս երկարատև  լուծումներ են պահանջում։

Այսինքն, խոսքը գնում է ապարանքների պարտադիր 6 ամսյա ժամկետում իրացման մասին։
Այսպիսով, անցումային փուլը պետք է նախատեսել մինչև տարեվերջ և նորից արմատապես վերանայել 5 %-ից 10 %-ի անցումը, որը խիստ վիճարկելի հարց է և լրացուցիչ լուրջ քննարկւմներ է պահանջում»։

Placeholder