Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չկա նման բան. Սրբուհի Գալյանը՝ «Չաղ Ռուստամի» ազատման և ընտրություններում ՔՊ-ի միակ հույսը կրիմինալը լինելու մասին
«Ինչո՞ւ են դատարաններն ազատում... Սա խոսում է այն մասին, որ որևէ կապ, այդ թվում նաև հսկողության դաշտում, դատարանների հետ ուղղակի բացակայում են։ Այո, այսօր դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կայացրելէ դատարանը, իսկ Արդարադատության նախարարությունն ունի այլ գործառույթ և իր լիազորությունների շրջանակներում կիրականացնի խափանման միջոցի իրականացումը»,-կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մեկ այլ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակման և տնային կալանքի տակ տեղափոխման դատարանի որոշումը։
Պատասխանելով դիտարկմանը, թե նման որոշում կայացրած դատավոր Մասիս Մելքոնյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ էր, կտրուկ դարձել է դատավոր և կարծիք կա, որ քաղաքական գործերով ինքը իշխանամետ գործունեություն է իրականացնում՝ նախարարն ասաց.
«Ես նմանատիպ բան առանձին գործերով չեմ հանդիպել և եթե հանդիպենք երևույթների, որոնք ամփոփված են և ներկայացված մեզ դիմումի շրջանակներում, կդիտարկենք, կտանք համապատասխան արձագանք կարգապահական վարույթի մասին»։
Սրբուհի Գալյանը նաև արձագանքեց դիտարկմանը, որ առաջիկայում ընտրություններ են և ՔՊ-ի հույսը մնացել է բացառապես կրիմինալը։
«Չկա նման բան։ Ցանկացած կառավարության հույսն ընտրությունների ժամանակ ընտրազանգվածն է, հետևաբար ընտրությունների հետ կապված հաջողություն գրանցելու առումով առաջնային նախապայման է կատարված աշխատանքը և նախընտրական ծրագիրը»,- ասաց արդարադատության նախարարը։