Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք հրավիրելու պահանջով հավաք՝ ԱԳՆ դիմաց
«Ես հայ եմ և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ»,-գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համհիմնաիր Մեսրոպ Առաքելյանը։
Նա տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, լինելու է ԱԳՆ դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
«Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին։
Մենք ցույց ենք տալու աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար։
Հ․Գ․ Սա պայքարի ընդամենը մի ձև է, կազմակերպեք այլ հավաքներ,մասնակցեք այլ հավաքների, արեք այն, ինչ կարող եք, միայն թե մի եղեք անտարբեր»,-գրել է Մեսրոպ Առաքելյանը։