Ադրբեջանն ինչ էլ անի, չի կարողանա Տիգրանակերտը համարել աղվանական, դա անհնար է. Հնագետ
Մշակույթ
15:47 27/02/2025
Հայաստան

Ադրբեջանն ինչ էլ անի, չի կարողանա Տիգրանակերտը համարել աղվանական, դա անհնար է. Հնագետ

«5-րդ դարից Արցախն ընտրվել է  որպես Աղվանից եկեղեցու ինտելեկտուլ կենտրոն, դրա ամենավառ վկայությունները հայերեն արձանագրություններն են»,- «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ և հնարավորություններ» միջազգային գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նա նշեց, որ Արցախն ունի 60-ից ավելի վաղ քրիստոնեական արձանագրությունները, 30-ը դեռ հրատարակված չեն. «Կարծում եմ՝ Արցախի  բնիկ հայկական կերպարի ամենաէական բեղադրիչը հենց այս արձանագրություններն են»։

Հ.Պետրոսյանի ներկայացմամբ, Արցախի հելլենիստական, անտիկ մշակույթն ունի ընդգծված  համաքաղաքակրթական կերպար. «Այն տեղական ավանդույթի զարգացում չէ և սա ամենամեծ ռեզոնն է, որ Ադրբեջանը չի կարողանում ինչ էլ անի, Տիգրանակերտը համարել աղվանական»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Ադրբեջանն ինչ էլ անի, չի կարողանա Տիգրանակերտը համարել աղվանական, դա անհնար է. Հնագետ