Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշել եմ մասնակցել Գյումրու ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին. գործարար Կարեն Սիմոնյան
Գյումրեցի գործարար Կարեն Սիմոնյանը հայտնում է, որ մասնակցելու է Գյումրու ավագանու արտահերթ ընտրութուններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին:
«Խորհրդակցելով ընկերներիս, թիմակիցներիս, բազմաթիվ գյումրեցիներ հետ՝ որոշել եմ մասնակցել Գյումրու ավագանու արտահերթ ընտրութուններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին:
Այս որոշումս ամրապնդվեց Գյումրին ազատ տնտեսական գոտու ծրագրի ստորագրահավաքի ընթացքում, որտեղ 7500 գյումրեցիներ աջակցություն են հայտնել այդ ծրագրին»,- տեսաուղերձում նշում է Կ. Սիմոնյանը։
Նա հայտնում է, որ ինքը մասնակցում է ընտրություններին «Մայր Հայաստան» շարժումով։
«Մենք հաղթանակի ակնկալիքով ենք մասնակցում։
Մեր նվազագույն ծրագիրը Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումն է։ Այս առումով առաջիկայում կներկայացնենք ընտրություններին մասնակցելու մեր սկզբունքները»,- նշում է Կ.Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։