Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Արման Թաթոյան
Իրավունք
09:01 28/02/2025
Հայաստան

Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Արման Թաթոյան

«Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Գլխավոր հասցեատերը նա է»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

Նա ընդգծում է.

«Այսօր ողջ օրվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ անամոթաբար մեղադրում էին ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդներին ու գերիներին գերեվարվելու, իսկ զինվորականներին` չկռվելու համար` այդ կերպ փորձելով պաշտպանել ՔՊ ղեկավարին և արդարացնելով իրենք իրենց:

Սկզբունքային կարևորություն ունի այն, որ այս հարցը չի կարելի դարձնել անհատների կամ քաղաքական հակառակորդների ազատ արձակման խնդիր:

Այս հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից և դիտվի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի համատեքստում:

Ադրբեջանն այս արհեստական դատավարություններով, խոշտանգումով կորզված ցուցմունքներով, հնարած պատմություններով իր համար հիմքեր է ապահովում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի և ճնշումների համար:

Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր` Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար: Հետևաբար, հարցը նախևառաջ պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և պայքար տանել` հիմքում դա դնելով»։

Placeholder
Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Արման Թաթոյան