«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներ ու աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն
Օրվա մամուլ
08:57 28/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներ ու աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ալեն Սիմոնյանի ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաև աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն: Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, և եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, փետրվարի 24-ին մասնակցել էին Կենտրոն տարածքային կառույցի խորհրդի նիստին: ՔՊ-ից մեզ հայտնել էին, որ Ալեն Սիմոնյանի մայրը ՔՊ առաջին համագումարից դեռ կուսակցության անդամ է, իսկ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, 2024 թվականից է ՔՊ կուսակցությանն անդամագրվել։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ոչ միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները, այլ նաև աշխատակիցներն են մասնակցում ՔՊ նիստերին: Երեկ ՔՊ նախաձեռնող նիստին մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանի любимчик-ներից՝ նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ով գրեթե բոլոր գործուղումներին ուղեկցում է Սիմոնյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder