Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան Քրդստանի աշխատավորական կուսակցությանը կոչ է անում վայր դնել զենքերը
Բոլոր խմբավորումները, որոնք կապեր ունեն Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, պետք է վայր դնեն զենքերը։ Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, որի խոսքերը փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ներկայումս հաճախ են հնչում «ահաբեկիչներին զինաթափվելու Թուրքիայի կոչի համատեքստում բացառությունների մասին», ուստի փորձ է արվում դա ներկայացնել որպես հարց, որը վերաբերում է միայն Իրաքի կազմակերպությանը։
«Ոչ, երբ ասում ենք «ահաբեկչական կազմակերպություն», մենք նկատի ունենք, որ այն պետք է ամբողջությամբ ոչնչացվի՝ ներառյալ Իրաքում և Սիրիայում նրա բոլոր տարրերը՝ անկախ անունից։ Այսինքն՝ ինչ էլ որ կոչվեն, այս կազմակերպության բոլոր տարրերը պետք է վայր դնեն զենքերը»,- ասել է Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչը։
Չելիքն ընդգծել է, որ «նրանց հետ սակարկություններ կամ բանակցություններ չեն լինելու»։