Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ բողոքի ակցիա է սպասվում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի, ում Բաքվում խոշտանգել են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում ևս անհանգստություն կա, նախ այն բանի համար, թե ինչքան մարդ ոտքի կկանգնի, և ինչպես դրան կարձագանքի թշնամի երկիրը: Նախօրեին Վարդանյանի որդին կոչով դիմեց, որ իր հորը խոշտանգել են, և պետք է քայլեր ձեռնարկել: Սակայն հայրենի իշխանություններից որևէ մեկը մի հոդաբաշխ նախադասություն չի ասել, թե ինչ է անում այս վայրագությունների դեմ:
Երեկ ՀՀ արդարադատության նախարարն ու ՀՀ ՄԻ պաշտպանը կիսատ-պռատ հայտարարեցին, թե նամակներ են գրել պատկան մարմիններին ու վերջ: Երեկվա հավաքը իշխանություններին անհանգստացրել է, որ գուցե նոր կրքեր բորբոքվեն:
Հիշեցնենք, որ երեկ, ի պաշտպանություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի, Կառավարության շենքի մոտ ակցիա տեղի ունեցավ, որի ժամանակ մասնակիցները պահանջում էին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ազատ արձակելու Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին։ Նրանք նաև կոչ էին անում ՀՀ ԱԳՆ-ին հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիներն ու պատանդները Բաքվում պահվում են ապօրինի: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՀՀ Կառավարությունը գործադրի բոլոր լծակները՝ Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։