Ֆրանսիայում քննադատել են Ադրբեջանին. Ղարաբաղում իրական էթնիկ զտումներ իրականացրած երկիրը խոսում է ժողովրդավարության մասին
Քաղաքական
17:18 28/02/2025
Աշխարհ

Ֆրանսիայում քննադատել են Ադրբեջանին. Ղարաբաղում իրական էթնիկ զտումներ իրականացրած երկիրը խոսում է ժողովրդավարության մասին

Ֆրանսիայի կառավարությունում քննադատել են Ադրբեջանի ապակայունացնող քաղաքականությունը ֆրանսիական Նոր Կալեդոնիայի անդրծովյան տարածքի նկատմամբ։ Le Figaro-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Անդրծովյան տարածքների հարցերով նախարար Մանուել Վալսը Նոր Կալեդոնիա կատարած այցի ժամանակ։

Նախարար Վալսը հայտարարել է, որ Ֆրանսիան օգտագործելու է բոլոր գործիքները՝ Նոր Կալեդոնիայի շուրջ ստեղծված իրավիճակին արտաքին միջամտությանը հակազդելու համար, և քննադատել է Ադրբեջանի ապակայունացնող քաղաքականությունը ֆրանսիական Նոր Կալեդոնիայի անդրծովյան տարածքի նկատմամբ։

«Ներդրումներ կատարելով դրանում՝ Ադրբեջանը ոչ միայն ձգտում է ազդել քաղաքական բանավեճերի վրա, օգտագործել ճգնաժամային պահերը, ինչպիսին Նոր Կալեդոնիայում է, այլև միջամտել և, հետևաբար, վարել ապակայունացման քաղաքականություն», - ասել է Մանուել Վալսը:

Նա նշել է, որ Ադրբեջանի հռետորաբանությունը Նոր Կալեդոնիայի վերաբերյալ տարօրինակ է թվում։

«Հայտարարությունները, որոնք պահանջում են ավելի շատ ժողովրդավարություն, ավելի պաշտպանվածություն մի երկրից, որը ժողովրդավար չէ և իրական էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղում, հստակ ցույց են տալիս, որ նրա շահը ոչ թե այստեղ որևէ մեկին պաշտպանելն է, այլ Ֆրանսիային վնասելը»,- ասել է նախարարը։

 

Placeholder